Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին
Սպորտ
19:07 08/04/2025
Հայաստան

Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին և դուրս եկավ եզրափակիչ:

Եվրոպայի քառակի չեմպիոնը 61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկանի փոխչեմպիոն, Ալբանիան ներկայացնող ռուսաստանցի Զելիմխան Աբակարովի հետ եւ համառ պայքարում հաղթեց 5:2 հաշվով

Մրցակիցները նախորդ անգամ հանդիպել էին 2023 թ. Բելգրադում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում, որտեղ Հարությունյանը 5:2 հաշվով հաղթանակի էր հասել Աբակարովի նկատմամբ եւ երրորդ անգամ հչակվել չեմպիոն:

Բրատիսլավիայի մրցագորգում Արսեն Հարությունյանը մեկնարկում 11:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել բուլղարացի Ստիլյան Իլիեւի նկատմամբ:Քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց մոլդովացի Լեոմիդ Կոլեսնիկի հետ եւ հաղթեց 12:2 հաշվով: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 9 վայրկյան:

Երեկոյան մրցահերթում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը: Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաեւը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը Վազգեն Թեւանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը վրացի Գոգա Օտիաշվիլին է

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Հարությունյանը 5-2 հաշվով հաղթեց ալբանացի Զելիմխան Աբակարովին